Մատչելիության հղումներ

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն քննադատում է ամերիկացիներին ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը չկանխելու համար


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Երուսաղեմում կայացած կառավարության նիստի ժամանակ կրկին խստորեն քննադատել է միջազգային հանրությանը` նախևառաջ Միացյալ Նահանգներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից անցած շաբաթավերջին ընդունված բանաձևի համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները այդ բանաձևով կոչ էին անում Իսրայելին դադարեցնել հրեական բնակավայրերի շինարարությունը գրավյալ պաղեստինյան տարածքներում՝ այդ թվում Երուսաղեմի արևելյան հատվածում:

«Միացյալ Նահանգներն ու Իսրայելը տասնամյակներ շարունակ տարակարծություններ են ունեցել հրեական բնակավայրերի կառուցման հարցում: Բայց մենք պայմանավորվել էինք, որ Անվտանգության խորհուրդն այն վայրը չէ, որտեղ հարկավոր է լուծել այս հարցը, քանի որ մենք շատ լավ հասկանում էինք, որ բանակցություններն այդ դեպքում անհամեմատ ավելի դժվարին ընթացք կստանային», - հայտարարել է Նեթանյահուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG