Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ-Բաբ քաղաքում շարունակվում են կատաղի մարտերը թուրքական բանակի ստորաբաժանումների և «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների միջև:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով կիրակի օրը իսլամիստ զինյալները սպանել են քաղաքի մոտ երեք տասնյակ խաղաղ բնակիչների, ովքեր փորձում էին լքել մարտական գործողությունների գոտին: