Ֆիլիպիններում հուժկու թայֆունը երկուշաբթի օրը ծառեր է արմատախիլ արել, տեղահան արել էլեկտրասյուներ, ավերել տներ, ոստիկանությունը հաղորդում է երկու զոհի մասին:
Իշխանությունները առաջիկայում ջրհեղեղի հավանականության մասին ահազանգ են տարածել:
Առավելապես քրիստոնյա բնակչություն ունեցող Ֆիլիպիններում թայֆունի պատճառով ավելի քան 300,000 մարդ էվակուացվել և Սուրբ Ծննդյան տոները դիմավորել է ժամանակավոր ապաստարաններում:
Ըստ «Ռոյթերզ» գործակալության