Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես հավանություն է տվել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման շուրջ Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրին:
Կառավարության այս որոշումը տպագրվել է Թուրքիայի գլխավոր պաշտոնական տեղեկագիր հանդիսացող Resmi Gazete թերթում:
Թուրք-ռուսական միջկառավարական այս համաձայնագրով հստակեցվում են Ռուսաստանից` Թուրքիայի տարածքով դեպի Հարավային Եվրոպա գազամատակարարումներ իրականացնող խողովակաշարի կառուցման հիմնական տեխնիկական և ֆինանսական նրբերանգները:
Ակնկալվում է, որ «Թուրքական hոսքով» իրականացվող գազամատակարարման տարեկան ծավալը կազմելու է ավելի քան 15 միլիարդ խորանարդ մետր: