Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 15.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզում, Շիրակի մարզ Ամասիայի Տարածաշրջանում, Գյումրի, Արագածոտնի մարզի Թալին, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Եղվարդ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Տավուշի մարզի Իջևան, Բերդ, Նոյեմբերյան, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր. Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», ինչպես նաև Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց»,- ասված է հաղորդագրությունում:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: