Մատչելիության հղումներ

Վրաստանը մեղմացնում է թմրամիջոցների իրացման համար պատիժները


Վրաստան - Մարիխուանայի ապաքրեականացման պահանջով ակցիա Թբիլիսիում, 2-ը հունիսի, 2013թ․
Վրաստան - Մարիխուանայի ապաքրեականացման պահանջով ակցիա Թբիլիսիում, 2-ը հունիսի, 2013թ․

Վրաստանի Սահմանադրական դատարանը երկրի Հիմնական օրենքին հակասող է ճանաչել Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որի համաձայն՝ քաղաքացիների մոտ մինչև 70 գրամ մարիխուանայի հայտնաբերման դեպքում որպես պատժամիջոց ազատազարկում էր սահմանվում:

Սահմանադրական դատարանի պնդմամբ՝ մինչև 70 գրամ մարիխուանայի առկայությունը դեռ չի վկայում այս կամ այն քաղաքացու կողմից դրա իրացման մտադրության մասին:

Այս որոշումը Սահմանադրական դատարանը կայացրել է Վրաստանի օմբուդսմենի հայցի հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG