Մատչելիության հղումներ

Արարատի մարզում զինվորների տեղափոխող ավտոբուս է այրվել, տուժածներ չկան


Հայկական բանակի զինծառայողներ, արխիվ

Այսօր Արարատի մարզի Պարույր Երեսխավան և Պարույր Սևակ գյուղերի մերձակայքում զինվորների տեղափոխող ավտոբուս է այրվել, զինծառայողներից որևէ մեկը չի տուժել: Այդ մասին «Ազատության» հետ հեռախոսազրույցում հայտնեց Պարույր Սևակ գյուղի գյուղապետ Էդուարդ Ստեփանյանը:

«Ես ընդհանրապես այնտեղ չեմ եղել, ես այդ պահին Երևանում եմ եղել, որ իմացել եմ՝ այնտեղ այդ կարգի բան կա, զանգել եմ գյուղ իմացել եմ: Բացարձակ ոչ մեկին ոչ մի բան չի եղել, մեքենան երևի գազ է բաց թողել կամ ինչ-որ մի բան, վերջը, վթար է եղել, ոչ թե վթար է եղել, այլ ինչ-որ բանից բռնկվել է այդ մեքենան, բայց այնպես չէ, որ միանգամից պայթել է՝ մարդիկ հանգիստ իջել են միջից, դուրսը կանգնել են», - պատմեց Ստեփանյանը: Նա հավելեց, որ դեպքի վայր այլ մեքենա է ուղարկվել, որը զինվորներին տարել է իրենց զորամասերը, ուր նրանց տեղափոխում էր այդ ավտոբուսը:

«Ոչ մի խնդիր չկա, ոչ մի բան չի եղել, ոչ մեկի մազը չի ծռվել, ամեն ինչ նորմալ է, մեքենան խնդիր է ունեցել՝ վառվել է, հերն էլ անիծած», - ամփոփեց գյուղապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG