Թուրքիան երբեք չի հանդուրժի Սիրիայի հյուսիսում որևէ նոր պետական կազմավորման ստեղծումը: Այսօր Ստամբուլում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ նոր պետություններ ստեղծելու փորձեր իրականացվում են, սակայն Թուրքիայի նպատակը «երկրի հարավային սահմանների երկայնքով ահաբեկիչներից ազատ գոտու ստեղծումն է»: