Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց Պուտինի և Ալիևի միջև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, 8-ը օգոստոսի, 2016թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, 8-ը օգոստոսի, 2016թ․

Այսօր կայացած հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան 55-ամյակի առթիվ:

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Ալիևը Պուտինին իր խորին ցավակցություններն է հայտնել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի ստոր սպանության կապակցությամբ:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են ռուս - ադրբեջանական համագործակցության որոշ արդիական հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հիմնախնդիրների շուրջ, ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պուտինը և Ալիևը վստահություն են հայտնել, որ բարեկամական հարաբերությունների վրա հիմնվող ռազմավարական համագործակցությունը երկու երկրների միջև հետագայում էլ կընդլայնվի:

Նույն աղբյուրի վկայությամբ՝ Ռուսաստանի նախագահն է զանգահարել ադրբեջանցի գործընկերոջը, Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ զանգահարել է նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Ավելի վաղ Պուտինը նաև շնորհավորական հեռագիր է հղել Ալիևին, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքէջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG