Մատչելիության հղումներ

Լե Պեն․ Եվրամիությունում անվտանգության խնդիրների մեղավորը Շենգենյան համաձայնագիրն է


Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը, ով առաջադրվել է 2017 թվականի Ֆրանսիայի նախագահի ընտրություններում, հայտարարել է, թե Եվրոպայում անվտանգության խնդիրների մեղավորը Շենգենյան գոտում ազատ տեղաշարժվելու սկզբունքն է:

Լե Պենի խոսքերով, ազգային սահմանների բացակայությունը հանգեցրել է նրան, որ բեռլինյան ահաբեկչության մեջ կասկածվողը մի քանի եվրոպական երկրի սահման է հատել, մինչև Իտալիայի ոստիկանության կողմից նրա վնասազերծումը:

Նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում նա խոստանում է Ֆրանսիան դուրս բերել Շենգենյան համաձայնագրից:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի գարնանը. Վերջին սոցհարցումների համաձայն, Լե Պենին կհաջողվի երկրորդ փուլ անցնել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG