Մատչելիության հղումներ

Նախատոնական օրերին ՍԱՊԾ-ն սահմանային հսկիչ կետերում շուրջօրյա հերթապահություն կիրականացնի


Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) սահմանային հսկիչ կետերում կիրականացնի շուրջօրյա հերթապահություն (նաև հանգստյան օրերին)` նախատոնական շրջանում արտահանման և ներմուծման արագ, անխափան ընթացքն ապահովելու նպատակով:

Ըստ ՍԱՊԾ-ի սահմանային հսկիչ կետերի մասնագետ-տեսուչներին հանձնարարվել է պետական վերահսկողության շրջանակներում տնտեսավարողներին սպասարկել հնարավորինս արագ` ներմուծման կամ արտահանման, բեռների զննության կամ փորձաքննության գործընթացներում անհարկի ձգձգումներից և բեռների կուտակումներից խուսափելու համար:

«Ծառայությունը նաև մշակել է ներմուծող-արտահանող տնտեսավարող սուբյեկտների համար իրականացվող հսկման ընթացակարգերը պարզեցնելու մեխանիզմներ: Մասնավորապես` հանրապետության սահմանային բոլոր հսկիչ կետերում արդեն գործում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգը՝ հնարավորություն ընձեռելով զգալիորեն տնտեսել ներմուծման կամ արտահանման ժամանակ պահանջվող փաստաթղթաշրջանառության և ձևակերպման համար ծախսվող ժամանակը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG