Եգիպտոսը հետաձգեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրած այն նախագծի օրակարգ ընգրկումը, որով Իրայելին կոչ է արվում դադարեցնել պաղեստինցիների բնակության տարածքներում բնակավայրերի կառուցումը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն էր հայտնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի՝ Վաշինգտոնին ուղղված հորդորին՝ վետո դնել ՄԱԿ-ի ԱԽ-ի քննարկմանը ներկայացված այդ նախագծի վրա:
Նախօրեին Եգիպտոսի կողմից ներկայացված նախագծով Իսրայելից պահանջվում է «անհապաղ և ամբողջովին դադարեցնել բնակավայրերի կառուցման աշխատանքները պաղեստինցիների օկուպացված տարածքներում՝ ներառյալ արևելյան Երուսաղեմը»:
Պաղեստինցիներն արևելյան Երուսաղեմը համարում են պաղեստինյան ապագա պետության մայրաքաղաքը, մինչդեռ, պաղեստինցիների հետ հակամարտության մեջ գտնվող Իսրայելն ամբողջ Երուսաղեմն է համարում է իր մայրաքաղաքը: