Մատչելիության հղումներ

RBB. Բեռլինում հարձակման հեղինակին ահաբեկչությունից հետո նկատել են մզկիթի տարածքում


Անիս Ամրի
Անիս Ամրի

Գերմանիայում տեսախցիկներն արձանագրել են ահաբեկչության մեջ կասկածվող թունիսցի Անիս Ամրիին քաղաքի Մոաբիթ շրջանում։

Տղամարդուն նկատել են հարձակումից մի քանի ժամ անց՝ մզկիթի մոտ, հաղորդում է RBB ռադիոկայանը։

Մահմեդական աղոթատունը, որտեղ եղել է Ամրին, համարվում է իսլամիստ ծայրահեղականների հավաքատեղի և գտնվել է ոստիկանության վերահսկողության տակ։

Հատուկ ծառայությունների տվյալներով՝ մզկիթի այցելուները դրամահավաք էին կազմակերպում ահաբեկչությունների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամներ հավաքագրելու համար։

Դեկտեմբերի 22-ին քննիչները խուզարկել են այդ տարածքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG