Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է փոխանակման կետի աշխատողից 7 միլիոնի կողոպուտ կատարելու մեջ կասկածվողը


Ալբերտ Վանյան, լուսակարը՝ ոստիկանության լրատվական բաժնի

Ոստիկանությունը հաղորդում է, որ հայտնաբերվել է տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհուց 7 միլիոնի կողոպուտը կատարելու մեջ կասկածվողը։

«Դեկտեմբերի 20-ին, ժամը 9.08-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Բաշինջաղյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի աշխատակցուհուն հարվածել և մոտը եղած գումարը հափշտակել են: Նշված սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհին մեկնած օպերատիվ խմբին հաղորդում էր տվել, որ ժամը 9-ին սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ անհայտ անձը ձեռքով հարվածել է իր գլխին և ձեռքից բացահայտ հափշտակել պարկը, որի մեջ եղել է 7միլիոն դրամին համարժեք գումար, և դիմել փախուստի», - ասված է հաղորդագրությունում:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Ոստիկանությունը հաղորդում է, որ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով դեկտեմբերի 22-ին, ժամը 6-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1986 թվականին ծնված Ալբերտ Վանյանը:

«Վանյանը ձերբակալված է: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG