Մատչելիության հղումներ

Հալեպից զինյալների և խաղաղ բնակչության տարհանումը կարող է ավարտին հասցվել այսօր


Արևելյան Հալեպից խաղաղ բնակչության և ընդդիմադիր զինյալների և նրանց ընտանիքների տարհանումը կարող է ավարտին հասցվել այսօր՝ չնայած եղանակային ծանր պայմաններին: Այս մասին հայտարարել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստ Արմսթրոնգը:

Նրա խոսքերով՝ քաղաքի արևելյան շրջաններից անցած հինգշաբթի օրվանից տարհանվել է ավելի քան 30 հազար մարդ, այդ թվում հիվանդ և վիրավոր մարդիկ, ովքեր շտապ բուժօգնության կարիք ունեին:

«Ռոյթերզի» փոխանցմամբ, տարհանումը շարունակվում է, դիտորդները տեղում են: Անցած գիշեր և այսօր առավոտյան, գործակալության փոխանցմամբ, դուրս է եկել 300 մասնավոր մեքենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG