Ռումինիայի կառավարությունը երկրի պատմության ընթացքում առաջին անգամ կարող է գլխավորել մահմեդական կին: Խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած սոցիալ-դեմոկրատներն ու լիբերալները առաջադրել են Սևիլ Շայդեխի թեկնածությունը:
Նա բարձր պաշտոն է զբաղեցնում Ռեգիոնալ զարգացման նախարարությունում: Հաղթող կուսակցության առաջնորդ Լիվիու Դրագանը չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը, քանի որ նա մի քանի տարի առաջ համազգային հանրաքվեի անցկացման ժամանակ դատապարտվել էր խաբեության մեղադրանքով: