Մատչելիության հղումներ

Արման Թաթոյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ:

Ըստ Պաշտպանի գրասենյակի, այցի շրջանակներում Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին և վերջինիս հետ քննարկել մարզում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, ինչպես նաև քաղաքացիների` այդ խնդիրներին առնչվող անհատական բողոքները:

Այնուհետև Պաշտպանը Գավառի պետական համալսարանում քննարկում է ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և հասարակական կազմակերպությունների հետ: Ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին առնչվող սահմանադրական նոր կարգավորումները, քննարկվել են մարզում առկա խնդիրները՝ կապված կրթության, սեփականության, սոցիալական իրավունքների և հասարակական կազմակերպությունների գործունեության հետ:

Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումում կատարել է նաև քաղաքացիների ընդունելություն և ծանոթացել նրանց հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG