Մատչելիության հղումներ

Թրամփը Չինաստանի քննադատներից մեկին կնշանակի Առևտրի ազգային խորհրդի նախագահ


Դոնալդ Թրամփ, արխիվ
Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական աշխատակազմին կից ստեղծված Առևտրի ազգային խորհրդի նախագահ է նշանակել Փիթեր Նավարոյին, ով հայտնի է Չինաստանի հանդեպ իր կոշտ քննադատական դիրքորոշմամբ, փոխանցում է «Ռոյթերզ»-ը։

Ինչպես հայտարարել են Թրամփի թիմում, Նավարոն զբաղվելու է առևտրային և արդյունաբերական քաղաքականությամբ, որն ուղղված է լինելու ամերիկյան տնտեսության աշխուժացմանը և ԱՄՆ-ից աշխատատեղերի զանգվածային տեղափոխումների նվազեցմանը։

Նավարոն, ով Թրամփի նախընտրական թիմում էր, Չինաստանի տնտեսական քաղաքականության մասին մի շարք գրքերի հեղինակ է։

Դեկտեմբերին Չինաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է, թե Թրամփի նախընտրական խոստումների իրականացումը կարող է հանգեցնել Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրային պատերազմի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG