Մատչելիության հղումներ

Իսրայելի վարչապետը կոչ է արել ԱՄՆ-ին վետո դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել Միացյալ Նահանգներին՝ վետո դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը կոչ է անում Երուսաղեմին դադարեցնել բնակեցման գործունեությունը:

Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով դիվանագետներին, տեղեկացրել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր քվեարկություն է անցկացնելու բանաձևի նախագծի վերաբերյալ, որում նշվում է, որ Հորդանան գետի արևմտյան ափին և Երուսաղեմի արևելյան մասում իսրայելական բնակավայրերի կառուցումը իրավաբանական ուժ չունի և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:

Ըստ փաստաթղթի, բանաձևը պահանջում է Իսրայելից՝ անհապաղ և ամբողջությամբ դադարեցնել բնակավայրերի կառուցումը այդ տարածքներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG