Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը պարտավորեցրեց ՌԴ-ին 70 հազար եվրո վճարել Ռուսաստանից արտաքսված վրաստանցիների համար


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է 2006 թվականի աշնանը Ռուսաստանից արտաքսված Վրաստանի մի խումբ քաղաքացիների հայցերը՝ Ռուսաստանին պարտավորեցնելով 70 հազար եվրո վճարել նրանց որպես փոխհատուցում: Դատարան էին դիմել Վրաստանի 19 քաղաքացիներ:

Ստրասբուրգյան դատարանը գտել է, որ Վրաստանի քաղաքացիներին վտարելու ժամանակ Ռուսաստանը խախտել է նրանց իրավունքները:

Մոսկվայից ու Ռուսաստանի այլ քաղաքներից 2006 թվականի աշնանը Վրաստանի հազարավոր քաղաքացիներ վտարվեցին այն բանից հետո, երբ Վրաստանի հատուկ ծառայությունները Թբիլիսում և Բաթումիում ռուսաստանցի չորս սպա ձերբակալեցին՝ նրանց մեղադրելով լրտեսության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG