Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը ահազանգում է Աֆղանստանում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին


Աֆղանստանցի փախստական աղջնակը ՄԱԿ-ի Փախստականների հարցով հանձնակատարի (UNHCR) ճամբարում սպասում է, մինչև նրա մայրը մարդասիրական օգնություն կստանա, Քաբուլ, արխիվ
Աֆղանստանցի փախստական աղջնակը ՄԱԿ-ի Փախստականների հարցով հանձնակատարի (UNHCR) ճամբարում սպասում է, մինչև նրա մայրը մարդասիրական օգնություն կստանա, Քաբուլ, արխիվ

Աֆղանստանում ներքին փախստականների թիվը միայն ընթացիկ տարում գերազանցել է կես միլիոնը, իսկ նախորդ տարիների թիվը հաշվի առնելով՝ հասել է մոտ երկու միլիոնի:

Ավելի քան 580 հազար մարդ Աֆղանստանում դարձել է ներքին փախստական: Այս մասին հայտարարում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գրասենյակը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին բանաձևում նշվում է, որ կառավարական ուժերի և Թալիբան շարժման միջև զինված բախումները 2016 թվականին կտրուկ աճել են․ 2015 թվականի համեմատ՝ մոտ 22 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG