Մատչելիության հղումներ

Վերջին տվյալներով՝ մոտ 25 հազար մարդ լքել է Արևելյան Հալեպը


Շուրջ 25 հազար մարդ՝ խաղաղ բնակիչներ, զինված խմբավորումների անդամներ, վերջին օրերին տարհանվել են սիրիական Հալեպի արևելյան շրջաններից: Այս մասին հայտարարել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որը տեղում աջակցում է մարդկանց տարհանման գործընթացին, հատուկ ավտոբուսներով տեղափոխելով նրանց զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքներ:

Տարհանվածների մեջ է նաև 7-ամյա Բանա Ալաբեդը, ով հայտնի է Թվիթերում՝ արևելյան Հալեպում տիրող իրադարձությունների մասին գրառումներով:

Արևելյան Հալեպում դեռևս մի քանի հազար մարդ սպասում է տարհանման: Դեկտեմբրի 20-ին սիրիական իշխանությունները պահանջել են նրանցից առաջիկա օրերին լքել քաղաքը, որպեսզի կառավարական ուժերը կարողանան մտնել դեռևս իրենց վերահսկողության տակ չանցած շրջաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG