Մատչելիության հղումներ

Գերմանական դատարանը չի ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ներկայացված բողոքները


Հայերը Բունդեսթագի շենքի (Ռայխսթագ) մոտ, Բեռլին, 2-ը հունիսի, 2016թ.
Հայերը Բունդեսթագի շենքի (Ռայխսթագ) մոտ, Բեռլին, 2-ը հունիսի, 2016թ.

Գերմանիայի բարձրագույն դատարանը մերժել է մի շարք բողոքներ, որոնք ներկայացվել էին Բուդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման դեմ։ Որոշում, որով մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչվեցին որպես ցեղասպանություն։

Ֆեդերալ սահմանադրական դատարանը ութ բողոք է մերժել, որոնք ներկայացվել էին անցած հունիսին օրենսդիրների կողմից հաստատված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմ, Fox News-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Երկուշաբթի օրը Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանի հրապարակած վճիռներից մեկում նշվում է, որ հայցվորը բավարար ապացույցներ չի ներկայացրել, թե իր հիմնարար ազատությունները խախտվել են, և որ նման խախտումներն ակնհայտ չեն։

Associated Press-ը հիշեցնում է, որ Բունդեսթագում ընդունված բանաձևը զայրացրել էր Անկարային։ Թուրքիան Գերմանիայից հետ էր կանչել իր դեսպանին։ Անկարան նաև արգելում էր գերմանացի պատգամավորների այցելությունը Ինջիրլիք ռազմակայան՝ տեսակցելու այնտեղ ծառայող գերմանացի զինծառայողներին։

Թուրք-գերմանական հարաբերությունները սկսեցին վերստին կարգավորվել այն բանից հետո, երբ Գերմանիայի կառավարությունը հայտարարեց Բունդեսթագի ընդունած բանաձևը իրավական պարտադիր ուժ չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG