Չեչնիայի իշխանությունները պնդում են, որ երեկ Գրոզնիի կենտրոնում տեղի ունեցած հարձակման հեղնակներն առնչություն ունեն «Իսլամական պետություն» խմբավորման հետ:
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի պնդմամբ, զինյալներից մեկն ուղղակի հրահանգներ է ստացել Սիրիայում գործող իսլամիստ ծայրահեղակններից:
Հիշեցնեմ, որ Գրոզնիում կիրակի օրը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով առնվազ մեկ ոստիկան և յոթ իսլամիստ է զոհվել: