Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրգործ պայթյունի եղանակով Վանաձորի խանութներից մեկի գույքը վնասելու դեպքով


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն (ՔԿ) տեղեկացնում է, կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքում գործող «Վիպ Մարկետ» խանութի գույքը վնասելու դեպքի առթիվ:

«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին` ժամը 24:00–ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, պայթուցիչով պայթեցնելու միջոցով, վնասել է Վանաձոր քաղաքի Աղայան 73/1-1 հասցեում գործող «Վիպ Մարկետ» խանութի գույքը՝ ապակիները, մուտքի դռները և խանութում գտնվող իրերի մի մասը: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի [գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով] հատկանիշներով», - ասված է հաղորդագրությունում:

ՔԿ-ն նշում է, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

«Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG