Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 21-ին այցելելու է Հայաստան։
Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, այցի շրջանակներում Իրանի նախագահը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններով:
Երևանում Հայաստանի և Իրանի նախագահները ներկա կգտնվեն նաև Հայաստան-Իրան գործարար համաժողովին:
Ըստ Իրանի նախագահի մամուլի խոսնակի, Ռոհանիի այցի նպատակն է խորացնել երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում։
Հայաստանից Իրանի նախագահը մեկնելու է Ղազախստան, ապա Ղրղըզստան։
Մանրամասները՝ տե՛ս այստեղ