Մատչելիության հղումներ

Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ, Լարսի անցակետը բաց է մարդատար մեքենաների համար


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 14.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները:

Ապարան-Արագած, Ելփին-«Զանգեր» ավտոճանապարհներին, Սյունիքի միջմարզային, Տավուշի մարզային բոլոր, Անիի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային
ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կապանում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքումմառախուղ է:

Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ռուսաստանի Դաշնության հատվածում կան 515 կուտակված բեռնատարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG