Մատչելիության հղումներ

Օբամա․ «Ռուսաստանն ու Իրանը պատասխանատու են Սիրիայում խաղաղ բնակիչների մահվան համար»


Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակն ու նրան աջակցող Ռուսաստանն ու Իրանը պատասխանատու են Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունների համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբաման այս տարվա իր վերջին մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ Սիրիայում «սպանվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ» և «խախտվել է միջազգային իրավունքը»:

Օբաման նաև հայտարարել է, որ հասնելու է սիրիական քաղաքներին հումանիտար օգնություն հասցնելուն և հումանիտար աղետի մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն: Ինչպես ընդգծել է ԱՄՆ նախագահը, հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով: Նա խոստացել է դրան հասնել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի միջոցով:

Օբաման նաև նշել է, որ պատասխանատվություն է կրում Սիրիայի իրադարձություների համար, սակայն, տարբեր պատճառներով չի կարող այնտեղ ուղարկել ցամաքային զորքեր: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախագահն աջակցություն է հայտնել Հալեպ միջազգային դիտորդական խումբ ուղարկելու գաղափարին, որը պետք է իրականացվի տարհանման գործընթացից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG