Մատչելիության հղումներ

Տուսկ. ԵՄ-ն շարունակելու է ճնշումները Սիրիայի հակամարտությունում ներգրավված պետությունների վրա


Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ, արխիվ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է դիվանագիտական ճնշումներն այն պետությունների վրա, որոնք ներգրավված են Սիրիայի հակամարտությունում։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է, որ Սիրիայի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման հարցում «չի կարելի բացառել և ոչ մի տարբերակ»։

Նախօրեին «Ռոյթերզ» գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը, հայտնել է, որ ԵՄ երկրների առաջնորդները պայմանավորվել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս կես տարով։ Գործող պատժամիջոցների ժամկետը լրանում է 2017 թվականի հունվարին։

Հինգշաբթի օրը հայտնի է դարձել, որ Հալեպում ստեղծված իրավիճակի հարցով Ռուսաստանի և Իրանի դեսպանները կանչվել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարարություն։ Բրիտանական դիվանագիտական գերատեսչության ղեկավար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը խախտել են միջազգային հումանիտար օրենքների կարգը՝ չդյուրացնելով շրջափակման մեջ հայտնված Հալեպի խաղաղ բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG