Մատչելիության հղումներ

Ադրբեջանն անում է հնարավորը՝ հասնելու ԼՂ այցելած, Բելառուսում ձերբակալված բլոգերի արտահանձնմանը


Ալեքսանդր Լապշին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն անում է հնարավորը՝ հասնելու Բելառուսում ձերբակալված Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը, ով համացանցում հայտնի է որպես Puerrtto։

Ադրբեջանական իրավապահները բլոգերին մեղադրում են Ադրբեջանի դեմ հրապարակային կոչերի և պետական սահմանը ապօրինի հատելու մեջ։

IzRus-ի փոխանցմամբ, Ադրբեջանի պահանջով դեկտեմբերի 15-ի գիշերը Մինսկում Լապշինը ձերբակալվել է։ Ֆեյսբուքյան իր վերջին գրառմամբ նա տեղեկացրել է, որ գտնվում է Մինսկի Պերվոմայսկի շրջանի ոստիկանական բաժանմունքում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող Լապշինը 2011 և 2012 թվականներին այցելել է Լեռնային Ղարաբաղ, ինչպես նշվում է ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրություններում, «այդպիսով խախտելով Ադրբեջանի պետական սահմանի և անձնագրերի մասին օրենքները»։

Ադրբեջանական կողմը պնդում է նաև, որ նա քարոզչություն է արել հօգուտ Լեռնային Ղարաբաղի՝ ներկայացնելով այն որպես անկախ պետություն։

Բլոգերի նկատմամբ ադրբեջանում հարուցված են մի քանի քրեական գործեր, նա գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG