Մատչելիության հղումներ

Վրաստանի պաշտպանության նախարարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահին


Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիա, արխիվ
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիա, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պաշտոնական պատվիրակությանը։

Ըստ վրացական ռազմական գերատեսչության, հանդիպման ընթացքում կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը։

«Մեզ համար մեծ նշանակություն ունի, որ Վրաստանը ի դեմս Ադրբեջանի ունի հուսալի հարևան։ Մեր ժողովուրդների միջև բազմադարյա, բարիդրացիական հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը տարածաշրջանում կայունության ամրապնդման հիմք են հանդիսանում։ Բացի այդ, հաճույքով ցանկանում եմ նշել պաշտպանության ոլորտում հարաբերությունների ակտիվ դինամիկան, որը դրսևորվում է երկկողմ և եռակողմ ձևաչափով համագործակցությամբ», - հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

Ըստ վրացական լրատվամիջոցների, նախարար Իզորիան Բաքվում շարունակելու է իր բարձր մակարդակի հանդիպումները ինչպես երկրի պաշտպանական, այնպես էլ դիվանագիտական գերատեսչությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG