Մատչելիության հղումներ

Հալեպում տպագրվող «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն «Ազատությանը» հաղորդեց, որ զինյալ խմբավորումների ներկայացուցիչների առաջին խումբը դուրս է բերվել Հալեպից։

«Կեսօրին սիրիական Կարմիր մահիկի և Միջազգային Կարմիր խաչի հսկողությամբ Հալեպի զինյալների առաջին խումբը, իրենց ընտանիքներով, հանրակառքերով ու շտապօգնության մեքենաներով, դուրս են բերվել Հալեպից։ Խմբում ներառված էր 951 զինյալ՝ իրենց ընտանիքներով։ Նրանց դուրս բերման գործողությունները կշարունակվեն մինչև Սալահ Ատտին, Զըպտիյե, Մեշհետ և Անսարի շրջանների ամբողջական ազատումը նրանցից։

Նախքան դուրս գալը, զինյալներն այրել են զինապահեստներն ու արխիվները, որոնք կարող էին բացահայտել նրանց արտաքին կապերն ու ֆինանսական աղբյուրները»,- ասաց Պողիկյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG