Մատչելիության հղումներ

Վրաստանի և Ուկրաինայի համար ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկման մեխանիզմը հաստատվեց


Եվրախորհրդարանն այսօր հավանություն է տվել մեխանիզմին, որը թույլ կտա տեսանելի ապագայում Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին ազատել վիզաների պահանջից:

Ըստ այսօրվա որոշման, Վրաստանի քաղաքացիների վիզաների չեղարկման հարցը քվեարկության կդրվի 2017 թվականի հունվարին, իսկ Ուկրաինայինը` փետրվարին:

Որոշումները կմտնեն ուժի մեջ այն օրը, երբ կհրապարակվեն Եվրամիության պաշտոնական հանդեսում: Դրան նախորդելու է որոշումների թարգմանությունը, որը կարող է տևել մինչև երկու ամիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG