Այսօր կեսօրին ակնկալվում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ, սակայն ճապոնական լրատվամիջոցները հաղորդում են, որ ամենայն հավանականությամբ Պուտինը կուշանա հանդիպումից: Պատճառների մասին չեն նշում։
Ի դեպ, լրատվամիջոցները նկատում են, որ սա հերթական դեպքն է, երբ Պուտինը ուշանում է պաշտոնական հանդիպումից: Անցած տարի Վատիկանում Հռոմի պապն է 1 ժամ 20 րոպե սպասել Պուտինին: