Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով Թուրքիայի նախագահական աղբյուրը, հաղորդում են, որ Անկարան պատրաստ է միջոցներ ձեռնարկել՝ Հալեպի փախստականներին օգնելու համար։
ԶԼՄ-ները նշում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հեռախոսազրույցի միջոցով:
Ըստ նրանց, կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել միասնական ջանքերի միջոցով սկսել մարդանց տարհանումը Հալեպից: Էրդողանի խոսքով՝ Թուրքիան կացարան և մարդասիրական օգնություն կտրամադրի Հալեպի փասխտականներին:
Ի դեպ, դեկտեմբերի 27-ին ակնկալվում է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը Մոսկվայում՝ քննարկելու Սիրիայի հարցը: Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: