Ավարտելով իր պաշտոնական այցը Բաքու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ մեկնել է Ղազախստան։
Աստանայում Նեթանյահուն հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղիները, մասնավորապես՝ տնտեսական, բժշկական և առևտրի ոլորտներում, ինչպես նաև երկկողմ ներդրումների, ահաբեկչության դեմ պայքարի հարցեր:
Կողմերը նաև պայմանագրեր են ստորագրել վիզայի ազատականացման, ավիացիոն հաղորդակցության և մի շարք այլ հարցերի շուրջ: