Մատչելիության հղումներ

Հալեպը կրկին ռմբակոծվում է


Սիրիական կառավարական ուժերը վերսկսել են ռազմական գործողությունները Հալեպի արևելքում` փորձելով զինյալներից ետ վերցնել վերջին դիրքերը։

«Կատաղի բախումներ են ընթանում, ծանր ռմբակոծություն է իրականացվում, թվում է ամեն ինչ (հրադադար) ավարտվել է», - սիրիական դիտորդական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդուլրահմանի խոսքերն է մեջբերում «Ռոյթերզ» գործակալությունը:

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, զինյալներն, օգտվելով հրադադարից, վերախմբավորվել և վերսկսել են ռազմական գործողությունները՝ փորձելով ներխուժել սիրիական զինուժի դիրքերը։

Ռուսական կողմի պնդմամբ, զինյալների հարձակումները խախտել են այսօր պլանավորված Ասադի ռեժիմի հակառակորդների տարհանումը Հալեպից։

Հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG