Մատչելիության հղումներ

Սիրիայում սպանվել է Եվրոպայի ահաբեկչությունների հետ կապ ունեցող երեք անձ․ Պենտագոն


Պենտագոնը հայտարարել է երեք ջիհադիստների սպանության մասին, որոնք կապ ունեն Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետ:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երեք անդամները անմիջական կապ ունեին Փարիզում և Բրյուսելում ահաբեկչական հարձակումների հետ, պնդում է ԱՄՆ ռազմական գերատեսչությունը: Ամերիկյան օդուժը ջիհադիստների ռազմակայանին հարվածներ է հասցրել դեկտեմբերի 4-ին:Սպանվածներից երկուսըկապ ունեն 2015 թվականին Փարիզում տեղի ունեցած հարձակումների հետ և «Իսլամական պետություն» խմբավորման ավելի վաղ սպանված «մամուլի քարտուղար» Աբու Մուհամեդ ալ-Ադնանիի զինակիցներն էին: Սպանված երրորդ ջիհադիստը, ըստ աղբյուրի, մասնակցել է Բրյուսելի ահաբեկչական հարձակման կազմակերպմանը: Երեքն էլ պլաններ ունեին Արևմտյան երկրներում նոր ահաբեկչություններ կազմակերպելու:

Նոյեմբերի կեսերից ԱՄՆ օդուժը հայտարարել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հինգ առաջնորդների սպանելու մասին: Հինգ առաջնորդների կորուստը էականորեն թուլացրել է խմբավորման՝ Սիրիայից և Իրաքից դուրս գործելու հնարավորությունները, նշվում է Պենտագոնի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG