Մատչելիության հղումներ

Եվրոպացի առաջնորդների պնդմամբ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է երկարաձգել


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր հայտարարել են, որ քանի դեռ Ուկրաինայում իրավիճակը չի բարելավել, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան:

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները անհրաժեշտ կլինի կրկին երկարաձգել, չնայած մեզ համար ցանկալի կլինի ավելի լուրջ առաջընթաց տեսնել մինսկյան համաձայնությունների կատարման գործում», - ասել է Մերկելը՝ Բեռլինում Ֆրանսիայի նախագահի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ֆրանսիայի նախագահը նաև Սիրիայի իրադարձությունների, մասնավորապես՝ շրջափակված Հալեպում խաղաղ բնակչությանը հումանիտար օգնությունից զրկելու համար մեղադրել է Ռուսաստանին:

«Առանց Ռուսաստանի չէր լինի սիրիական ռեժիմը», - եզրափակել է Օլանդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG