Մատչելիության հղումներ

Իսրայելի վարչապետը ժամանել է Ադրբեջան


Բենյամին Նեթանյահու, արխիվ
Բենյամին Նեթանյահու, արխիվ

Աշխատանքային այցով Բաքու է ժամանել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Նեթանյահուին և տիկնոջը՝ Սառա Նեթանյահուին դիմավորել են Ադրբեջանի փոխարտգործնախարար Ալի Ահմեդովը և այլ պաշտոնատար անձինք։

Բաքվում Նեթանյահուին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Բանակցությունների արդյունքների մասին առ այժմ ոչինչ չի հաղորդվում

Նշենք, որ Իսրայելը ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի գլխավոր գործընկերներից է: 2012 թվականին երկու երկրները սպառազինությունների ոլորտում մեծածավալ համաձայնագիր են կնքել որի շրջանակում Ադրբեջանը իսրայելական ընկերություններից ձեռք է բերել ժամանակակից սպառազինություններ ու սարքավորումներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր և անօդաչու թռչող սարքեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG