Մատչելիության հղումներ

Թուրքիայում 235 մարդ է ձերբակալվել PKK-ի օգտին քարոզչություն ծավալելու համար


Ստամբուլի փողոցներից մեկը, արխիվ
Ստամբուլի փողոցներից մեկը, արխիվ

«Ռոյթերզ»-ը փոխանցում է, որ թուրքական ոստիկանությունը 235 մարդ է ձերբակալել՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) օգտին քարոզչություն ծավալելու համար։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլունի խոսքով՝ բոլոր ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչություն քարոզելու և Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն հռչակված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։

Այս ձերբակալությունները հաջորդում են դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 44 մարդ, վիրավորվել՝ 115։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատ բազեներ» խմբավորումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG