Մատչելիության հղումներ

«Ռոյթերզ». Կառավարական ուժերը Հալեպի արևելյան շրջաններն ազատագրել են զինյալներից


Սիրիայի կռավարական ուժերը Հալեպի Շեյխ Սաիդ շրջանում, 12-ը դեկտեմբերի, 2016թ.
Սիրիայի կռավարական ուժերը Հալեպի Շեյխ Սաիդ շրջանում, 12-ը դեկտեմբերի, 2016թ.

«Ռոյթերզ» գործակալությունը, վկայակոչելով ռազմական աղբյուրը, հաղորդում է, որ Սիրիական կառավարական ուժերը Հալեպի արևելյան շրջաններն ազատագրել են ընդդիմադիր զինյալներից։

Գործակալության փոխանցմամբ, երկուշաբթի երեկոյան զինված ընդդիմադիր խմբավորումները լիակատար պարտություն են կրել Հալեպում։

Երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-մունը խորը մտահոգություն է հայտնել Հալեպում մարդասիրական իրավիճակի սրման կապակցությամբ, հայտարարելով, որ միջազգային և հումանիտար իրավունքը հակամարտող կողմերին պարտավորեցնում է պաշտպանել քաղաքացիական բնակչությանը։

Պան Գի-մունը մասնավորապես Ասադի ուժերին և դաշնակիցներին կոչ է արել հետևել այդ օրենքներին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով գլխավոր խորհրդական Յան Էգելանդը Թվիթերում գրել է, որ Ռուսաստանն ու Սիրիան պատասխանատվություն են կրում այն դաժան վերաբերմունքի համար, որն իրականացվում է խաղաղ բնակչության դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG