Մատչելիության հղումներ

Գորբաչով. Խորհրդային Միությունը չի վերականգնվի, սակայն նոր միություն կարող է կազմավորվել


Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչով, արխիվ
Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչով, արխիվ

«Խորհրդային Միությունը չի վերականգնվի, սակայն նոր միություն կարող է կազմավորվել հին սահմանների վրա՝ նույն անդամներով, ազատ կամքի դրսևորմամբ», - Խորհրդային Միության փլուզման 25-ամյակի կապակցությամբ ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը:

Անդրադառնալով Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին, Գորբոչովը հույս է հայտնել, որ Թրամփի նախագահության օրոք Նահանգներն ու Ռուսաստանը կբարելավեն հարաբերությունները:

«Մեր փոխհարաբերությունները շատ կարևորն են նաև ուրիշների համար, ուստի պետք է հաշվի առնենք նաև այլոց շահերը», - ասել է Գորբոչովը՝ անկեղծանալով, որ իր համար անակնկալ էր Թրամփի հաղթանակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG