Մատչելիության հղումներ

Սիրիայի կառավարական ուժերը «մոտ են Հալեպն ամբողջովին ազատագրելուն»


Սիրիական դրոշը ազատագրված Շեյխ Սաիդ շրջանում, 12-ը դեկտեմբերի, 2016թ
Սիրիական դրոշը ազատագրված Շեյխ Սաիդ շրջանում, 12-ը դեկտեմբերի, 2016թ

Արաբական հեռուստաալիքները հաղորդում են, որ Սիրիայի կառավարական ուժերը մոտ են Հալեպն ամբողջովին ազատագրելուն։

Լրատվամիջոցները նշում են, որ թեպետ զինյալները դատապարտված են պարտության, սակայն նրանք չեն դադարում կրակ բացել իրենց դիրքերից:

Նշենք, որ Ասադի ուժերը ռուսական օդուժի օգնությամբ վերջին մեկ ամսում հետ գրավեցին Հալեպի արևելյան շրջանների ավելի քան 90 տոկոսը՝ այդ թվում՝ Շեյխ Սաիդ շրջանը: Ըստ ռուսական կողմի, Սիրիայի կառավարական զորքերի վերահսկողության տակ անցած տարածքներից երեկ ավելի քան 7 հարյուր գրոհային զենքը վար է դրել և հեռացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG