Հայաստանում մեկնարկել է «Սթարթափների զարգացման գլոբալ ֆորում»-ը:
Ամերիկյան ու եվրոպական ընկերությունների ղեկավարները, ներդրողները դեկտեմբերի 12-13-ը Երևանում ու Գյումրիում իրենց փորձը կփոխանակեն ոլորտի հայաստանյան ներկայացուցիչների հետ՝ քննարկելով, թե ինչպես կարող են սկսնակ ընկերությունները ՏՏ ոլորտում ֆինանսական միջոցներ ներգրավել, դառնալ եկամտաբեր բիզնես:
Գյումրիում ֆորումը տեղի կունենա նորակառույց տեխնոպարկում: