Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ-ն հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունը հայկական ԱԹՍ խոցելու մասին


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը հայկական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) խոցելու մասին։ Հասրաթյանն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում։

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ սա համարեց ադրբեջանական հերթական դեզինֆորմացիա։ «Էս տարիներ ընթացքում արդեն նորություն չի մեզ համար, որ էրեխեքի խաղալիք սարքերը, հարսանիք նկարելու կոմերցիոն, էժան, չինական բաներ են գտնում, նկարում՝ մի կողմից փորձելով իրենց ոգին բարձրացնել, մյուս կողմից էլ ցույց տալ, թե տեսեք հայկական կողմն ինչպիսի սարքեր է օգտագործում, ինչպիսի էժան բաներ է օգտագործում», - ասաց Հովհաննիսյանը։

Նշենք, որ ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է, որ ադրբեջանական զինուժն այսօր հայկական օդաչու թռչող սարք է խոցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG