Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները փակել են գործարանին հարակից փողոցը


Նաիրիտցիներն արդեն մոտ 40 րոպե է փակել են գործարանին հարակից փողոցը։ Նրանք պահանջում են իրենց չորս ամսվա աշխատավարձը։

«Հուլիսը ստորագրել ենք, որ ստանում ենք, դրան հաջորդող ամիսները տնօրենն ասել է, որչեն տալու, որովհետև փող չկա, գործարանը սնանկ է։ Ասում են՝ կտան մի դեպքում, եթե ինչ-որ բան վաճառվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց նաիրիտցիներից մեկը։

Նոյեմբերի 28-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, հիշեցնենք, բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության հայցը և «Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչել։ ՀԵՑ-ը դատարան էր դիմել դեռ 2015-ի ապրիլին։ Կողմերը համաձայնել էին, որպեսզի վճիռը հրապարակվի իրենց բացակայությամբ։

Ոստիկաններն այս պահին փորձում են բացել ճանապարհը, բայց դեռևս նրանց չի հաջողվում։ Նաիրիտցիներն ասում են, որ այսօր փողոց են դուրս եկել վճռական տրամադրվածությամբ։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG