Ղրղըզստանում ամփոփել են երեկ տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները, որոնց համաձայն ընտրողների 80 տոկոսը հավանություն է տվել Սահմանադրության մեջ կատարվելիք փոփոխություններին։
Հանրաքվեի նպատակն է նվազեցնել նախագահի և ընդլայնել վարչապետի ու խորհրդարանի լիազորությունները։ Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն հաջորդ տարի։