Մատչելիության հղումներ

Հենրիխ Մխիթարյանը խփեց իր առաջին գոլը Պրեմիեր լիգայում


Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթանակ տոնեց «Տոտենհեմ»-ի դեմ խաղում: Սա Մխիթարյանի երկրորդ գոլն էր «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում և առաջինը՝ Պրեմիեր լիգայում:

Խաղավարտին Մխիթարյանը վնասվածք ստացավ և նրան պատգարակով հեռացրեցին խաղի դաշտից, այդուհանդերձ՝ Հայաստանի հավաքականի ավագը ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող:

«Կարծում եմ՝ նա մյուս խաղին չի մասնակցի, բայց կարծես թե ոչ մի վտանգավոր բան չկա, վիրահատության կարիք չկա: Հուսանք, որ մինչև դեկտեմբերի 26-ը Միկին շարք կվերադառնա», - խաղից հետո հայտարարել է «Մանչեսթր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG