Մատչելիության հղումներ

Իրանը 80 հատ ինքնաթիռ կգնի «Բոինգից»


Իրանի ազգային ավիափոխադրողը հայտարարել է, թե համաձայնության է եկել ամերիկյան «Բոինգի» հետ՝ 80 օդանավ ձեռք բերելու շուրջ: Գործարքի գինը գնահատվում ավելի քան 16,5 միլիարդ դոլար:

Պետական «Իրնա» գործակալության հաղորդմամբ, ինքնաթիռները մատակարարվելու են առաջիկա տասը տարիների ընթացքում:

Գործարքը կնքվում է ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից մեկ ամիս առաջ, ով քննադատում է Իրանի և գերտերությունների միջև ձեռք բերված համաձայնությունը, որով Թեհրանի դեմ պատժամիջոցները հանվեցին՝ այդ երկրի միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողություն սահմանելու դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG